Happy party

-10% ԶԵՂՉ I Պրոմոկոդ ASHUN
Անվճար առաքում 10,000 դրամ և ավել գնումների դեպքում

 

 
Ողջո՜ւյն սիրելի այցելու, եթե դու կարդում ես մեր պատմությունը, ուրեմն քեզ  հետաքրքրել է happyparty.am կայքի ստեղծման գաղափարը, ինչն էր, ստեղծել մեկ առցանց հարթակ, որտեղ դու կկարողանայիր գտնել և պատվիրել քո կյանքի ընթացքում կայանալիք բոլոր միջոցառումների պարագաներն ու ձևավորումները մեկ հպումով  և ստանալ քո իսկ նախընտրած օրը։

Քեզ, հնարավոր է, հետաքրքրի նաև թե որտեղի՞ց ծնվեց այս գաղափարը։ Գաղափարը ծնվեց այն բանից հետո, երբ ես՝ լինելով երկու երեխաների մայրիկ, չունենալով  ազատ ժամանակ և ունենալով առջևում բազմաթիվ միջոցառումներ, բախվեցի մի այնպիսի խնդրի, ինչպիսին էր միջոցառման պարագաների խանութներ փնտրելը, պարագաներ ընտրելը և այդ ամենը առաքելը։

happyparty.am կայքը ստեղծվեց հենց այդ խնդիրը լուծելու համար՝  ինչն էր համախմբել բոլոր միջոցառումների պարագաները մեկ տեղում, օգնել առցանց խորհրդատվության միջոցով ստանալ համահունչ և գեղեցիկ փարթի սեթ, կազմակերպել պարագաների առաքումը նշված օրն ու ժամին։ Եվ այս ամենն  իհարկե էլ ավելի մեծ ուրախության և ոգևորության համեմունք կավելացներ սպասվելիք միջոցառմանը։

Կայքի ստեղծման ուղղին բարդ էր և ժամանակատար, սակայն մեր թիմի համառ ջանքերի շնորհիվ այն ի կատար ածվեց։

Մենք որդեգրել ենք անընդհատ աճելու և զարգանալու ռազմավարություն։ Հետզհետե կավելանան նոր ապրանքատեսակներ և հույս ունենք, որ  կկարողանանք բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդին։

Մեր առաքելությունն է մեր հարթակի միջոցով օգնել մարդկանց կատարել արագ և հարմարավետ միջոցառման պարագաների ընտրություն՝ խնայելով և՛ ժամանակը և՛ ռեսուրսները։

Մեր տեսլականն է դառնալ Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու կայանալիք միջոցառումների վստահելի ընկերն ու խորհրդատուն։

Լիահույս ենք, որ ձեր կյանքի ամենահիշարժան և կարևոր միջոցառումների ձևավորումները վստահելով  Happy Party-ին ՝ կկրկնապատկվի նաև ձեր ուրախությունն ու գոհունակությունը։

Դե ինչ, շնորհակալ ենք, որ հյուրընկալել եք մեր կայքը։ Զգացեք ձեզ ինչպես ձեր տանը։ Մնացեք այնքան, ինչքան կցանկանաք։

 

Սիրով՝ happyparty.am կայքի հիմնադիր՝ Մարինա Գրիգորյան

 

 

 

 

 

 

 

փակել Զամբյուղ
Փակել Ընտրվածներ
Recently Viewed Close
Փակել
Փակել
Կատեգորիաներ