Փնտրու՞մ ես փարթիի նոր գաղափարներ։ Դու ճիշտ տեղում ես🫶 Այստեղ դու կսովորես, ինչպես հեշտությամբ պլանավորել փարթի, ինչպես ընտրել թեմատիկա և ավելին։ Դե արի՛, միացիր մեր փարթիին🥳
Unicorn թեմատիկայով փարթին աղջիկների ամենասիրած փարթիներից մեկն է🥳
Այն գեղեցիկ և հանգիստ գույների, ինչպես նաև Unicorn մուլտհերոսի կերպարով փուչիկների համադրություն է🦄
Այս թեմատիկայով փարթի ստանալու համար պետք է՝
🦄Unicorn մուլտհերոսի կերպարով հելիումով փուչիկային փնջեր
🦄Unicorn մուլտհերոսի կերպարով համապատասխան սպասք և սփռոց
🦄Թեմատիկ գույներով օդով փչված փուչիկներ՝ հատակը ձևավորելու համար
🦄Թեմատիկ գույներով հելիումով փչված փուչիկներ՝ առաստաղի ձևավորման համար
🦄Գեղեցիկ տարբերակ է նաև ֆոտոզոնայի ձևավորումը
Unicorn թեմատիկայով փարթին չի սահմանափակվում վերոնշյալ կետերով միայն:
Ցանկացած փարթի կարող է լինել յուրահատուկ և նմանը չունեցող, քանի որ գաղափարներն անսահման են💞
Արի խոսենք Պանդա փարթի թեմատիկայի մասին։ Պանդա թեմատիկան շատ սիրված է երեխաների կողմից🐼
Այն ստեղծում է հոգատար միջավայր` շրջապատված արջուկներով։
Պանդա թեմատիկայով փարթի կարելի է ստանալ հետևյալ կերպ՝
🐼Սև-սպիտակ փուչիկային փնջեր հելիումով, ինչպես նաև հատակի ձևավորման համար կարելի է փչել որոշակի քանակություն նաև օդով
🐼Պանդա ֆոլգա փուչիկներ՝ փչված օդով կամ հելիումով
🐼Սպիտակ սփռոց
🐼Պանդա թեմատիկայով սպասք
🐼Happy Birthday բաններ
🐼Բոմբոլեո բաններ (կարող եք կախել սեղանից, աթոռներից, վարագույրից, պատից)